Հա

Քաղաքական

17/10/2019 - 11:20

«Ամերիկեան զինուժն աւիահարւածներ է հասցրել Սիրիայի հիւսիսում». Reuters

Ամերիկեան զինուժն աւիահարւածներ է հասցրել Սիրիայի հիւսիսում:

«alikonline.ir» - Ամերիկեան զինուժն աւիահարւածներ է հասցրել Սիրիայի հիւսիսում: Ըստ Yerkir.am-ի` յայտնում է Reuters լրատւական գործակալութիւնը:

Ամերիկեան երկու F-15E ինքնաթիռներն օդային հարւածներ են հասցրել ամերիկեան զինամթերքի պահեստին եւ ռազմական տեխնիկային, որը մնացել էր ամերիկացի զինւորականների հեռանալուց յետոյ՝ ոչնչացնելու նպատակով: Նշւում է՝ զինամթերքի պահեստը ոչնչացւել է այն բանից յետոյ, երբ հոկտեմբերի 16-ին ողջ զինանձնակազմը հեռացել է այնտեղից:

Միացեալ Նահանգները նման քայլ է կատարել, որպէսզի թոյլ չտայ որեւէ այլ ուժի օգտագործել իր ռազմամթերքն ու ռեսուրսները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։