Հա

Քաղաքական

17/10/2019 - 12:20

ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է նոր պատժամիջոցներով

ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիւէն Մնուչինը յայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է յաւելեալ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթէ Թուրքիան չդադարեցնի ռազմական գործողութիւնը Սիրիայի հիւսիսում:

«alikonline.ir» - ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիւէն Մնուչինը յայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է յաւելեալ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթէ Թուրքիան չդադարեցնի ռազմական գործողութիւնը Սիրիայի հիւսիսում: Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ Թուրքիայի տնտեսութեանը «կործանիչ» հետեւանքներ են սպասւում, եթէ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի բանակցութիւնները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնք նախատեսւած են հոկտեմբերի 17-ին, ձախողւեն:

Աւելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ օրերս ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում էր ներառել Թուրքիայի պաշտպանութեան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութիւններն ու նրանց նախարարներին՝ Հուլուսի Աքարին, Ֆաթիհ Դեոնմեզին, ինչպէս նաեւ ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուին:

Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին յայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնը Սիրիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։