Հա

Քաղաքական

17/10/2019 - 13:20

«Ամերիկացիների հեռանալուց յետոյ Սիրիայում զգալիօրէն աճել է ՌԴ-ի եւ Իրանի դերը». Մերկէլ

Սիրիայում զգալիօրէն աճել է Մոսկւայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկեան ուժերի հեռանալուց յետոյ, ինչի հետեւանքներն առայժմ դժւար է կանխատեսել:

«alikonline.ir» - Սիրիայում զգալիօրէն աճել է Մոսկւայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկեան ուժերի հեռանալուց յետոյ, ինչի հետեւանքներն առայժմ դժւար է կանխատեսել: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հոկտեմբերի 17-ին յայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը՝ Բունդեսթագում հանդէս գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերեալ կառավարական յայտարարութեամբ:

«Երբ ես խօսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողութեան աշխարհաքաղաքական հետեւանքների մասին, ապա արդէն հարկաւոր է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիօրէն աճել է տարածաշրջանում այն բանից յետոյ, երբ դուրս բերւեցին ամերիկացի զինւորները»,- ասել է նա: «Այդ զարգացման հետեւանքներն այսօր դեռեւս հնարաւոր չէ կանխատեսել»,- ընդգծել է նա:

«Արդէն միայն ուշադրութեան առնելով ԴԱԷՇ-ը՝ Թուրքիայի ռազմական գործողութիւնը տանում է նոր անորոշութեան»,- նշել է Մերկէլը: «Դա անորոշութեան է տանում այնտեղ, տարածաշրջանում ու Եւրոպայում»,- յայտարարել Է Մերկէլը, յաւելելով, որ Անկարայի գործողութեան հետեւանքով ԴԱԷՇ-ի կալանաւորւած մասնակիցները կարող են յայտնւել ազատութեան մէջ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։