Հա

Քաղաքական

20/10/2019 - 08:10

Բորիս Ջոնսոնը նամակ է ուղարկել Դոնալդ Տուսկին՝ Brexit-ի ժամկէտը երեք ամսով յետաձգելու խնդրանքով

Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նամակ է ստացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից՝ Brexit-ի ժամկէտը երեք ամսով յետաձգելու վերաբերեալ:

«alikonline.ir» - Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նամակ է ստացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից՝ Brexit-ի ժամկէտը երեք ամսով յետաձգելու վերաբերեալ: Այդ մասին Տուսկը գրել է Twitter-ում. հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական Gazeta.ru-ին յղումով:

Նա նշել է, որ խորհրդակցութիւններ կը սկսի ԵՄ առաջնորդների հետ, որից յետոյ միայն կը պատասխանի նամակին:

Աւելի վաղ, Եւրոխորհրդի ղեկավարը գրել էր, որ խորհրդակցութիւնները կարող են տեւել մի քանի օր:

Աւելի ուշ յայտնի է դարձաել, որ Բորիս Ջոնսոնը պաշտօնական նամակին կից Դոնալդ Տուսկին ուղարկել է նաեւ երկրորդ նամակը, որն անձնական է: Sky News-ը պարզել է, որ նամակում Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Brexit-ի ժամկէտի յետաձգումը սխալ քայլ կը լինի: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։