Հա

Քաղաքական

20/10/2019 - 08:30

Քրդական զօրամիաւորումներին պաշտպանելու դէպքում Թուրքիան պատերազմ կը յայտարարի Սիրիայի դէմ

Եթէ Սիրիայի կառավարական բանակը ցանկանում է մտնել Մանբիջ, Այն ալ-Արաբ, Կամիշլի, որպէսզի պաշտպանի քրդական ստորաբաժանումներին, ապա Թուրքիան պատերազմ կը յայտարարի, եւ նրանք համարժէք պատասխան կստանան: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Եասին Աքթայը:

«alikonline.ir» - Եթէ Սիրիայի կառավարական բանակը ցանկանում է մտնել Մանբիջ, Այն ալ-Արաբ, Կամիշլի, որպէսզի պաշտպանի քրդական ստորաբաժանումներին, ապա Թուրքիան պատերազմ կը յայտարարի, եւ նրանք համարժէք պատասխան կստանան: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Եասին Աքթայը: Գրում է Tert.am-ը:

«ԱՄՆ զօրքերը, որոնք աջակցում էին քրդական զօրամիաւորումներին, ներկայում լքում են տարածքը, բայց եթէ սիրիական բանակը պաշտպանի նրանց, ապա Թուրքիայի դիրքորոշումը չի փոխւի, մենք չենք կարող դա թոյլ տալ»,- նշել է Աքթայը:

Նրա խօսքով՝ եթէ սիրիական բանակը երաշխաւորի, որ տարածքում չկան ահաբեկչական խմբաւորումներ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել Թուրքիայի անվտանգութեանը, Անկարան կարող է փոխել իր դիրքորոշումը եւ գնահատել իրավիճակի կարգաւորման նպատակով առաջարկւող լուծումները:

Աքթայը շեշտել է, որ թուրքական եւ միւս օտարերկրեայ զօրամիաւորումները կը հեռանան Սիրիայի հիւսիս-արեւելքից՝ այդ տարածքներում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատումից յետոյ:

«Թուրքիան ուրիշներից երկիր չի խլում»,- աւելացրել է Աքթայը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։