Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Մարտին Սոնբորնը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին:
«alikonline.ir» - Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Մարտին Սոնբորնը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին. փոխանցում է Yerkir.am-ը:
Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հիւսիսի ներխուժումից յետոյ Թուրքիան արժանացել էր քննադատութիւնների, իսկ եւրոպական մի քանի երկրներ էլ դադարեցրել էին զէնքի վաճառքը Թուրքիային, ինչին ի պատասխան Էրդողանը սպառնացել էր բացել փախստականների համար երկրի սահմանները, որոնք կուղղւէին դէպի Եւրոպա։
«Եթէ Էրդողանը մէկ անգամ եւս մեզ սպառնայ 3 մլն. սիրիացի փախստականներով, ես էլ կը սպառնամ Կրոյցբերգից (Բեռլինի շրջան) 3 մլն. թուրքերին յետ ուղարկելով։ Բայց դա հիմա չեմ կարող բացայայտ ասել. կարժանանամ Լինչի դատաստանի».- «Սպուտնիկի» գերմանական ծառայութեան հետ զրոյցում նշել է պատգամաւորը։