Հա

Քաղաքական

20/10/2019 - 11:30

ՆԱՏՕ-ն Սիրիայում Թուրքիայի գործողութիւնների հարցով ճգնաժամային շտաբ է ստեղծել

ՆԱՏՕ-ն ճգնաժամային շտաբ է ստեղծել Սիրիայի հիւսիսում Թուրքիայի ռազմական գործողութիւնների շուրջ իրավիճակի եւ դրա հնարաւոր հետեւանքների հարցով:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ն ճգնաժամային շտաբ է ստեղծել Սիրիայի հիւսիսում Թուրքիայի ռազմական գործողութիւնների շուրջ իրավիճակի եւ դրա հնարաւոր հետեւանքների հարցով: Ըստ News.am-ի՝ հաղորդում է DW-ը՝ յղում կատարելով գերմանական Welt am Sonntag թերթի տւեալներին:

Այդ կառոյցի կազմում ընդգրկւել են լրտեսութեան եւ անվտանգութեան հարցերով փորձագէտներ, ռազմական գործողութիւնների գծով մասնագէտներ եւ քաղաքական խորհրդականներ:

Հոկտեմբերի 16-ին անդամ պետութիւնների 29 մշտական ներկայացուցիչների կազմով Հիւսիսատլանտեան խորհրդի նիստի ժամանակ Թուրքիան խոստացել է իրազեկել միութեան գործընկերներին իր յարձակումների, ռազմական գործողութիւնների գօտում վնասի չափի եւ փախստականների հոսքի մասին: Բացի այդ, Անկարան տեղեկացրել է, որ Սիրիայի հիւսիսում գործողութիւնները կը շարունակւեն մինչեւ նոյեմբերի առաջին կէսը: Այդ տեղեկատւութիւնը, սակայն, ներկայացւել է նախքան հնգօրեայ հրադադարի մասին Թուրքիայի որոշումը, նշում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։