Հա

Քաղաքական

21/10/2019 - 08:25

Մարի Լը Պէնը պահանջել է դադարեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամութիւնը Սիրիայում գործողութիւնների պատճառով

Ազգային միասնութիւն ֆրանսիական կուսակցութեան առաջնորդ Մարի Լը Պէնը պահանջել է դադարեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամութիւնը ռազմական գործողութիւնների պատճառով, որոնք իրականացնում է Անկարան Սիրիայի հիւսիս-արեւելքում:

«alikonline.ir» - Ազգային միասնութիւն ֆրանսիական կուսակցութեան առաջնորդ Մարի Լը Պէնը պահանջել է դադարեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամութիւնը ռազմական գործողութիւնների պատճառով, որոնք իրականացնում է Անկարան Սիրիայի հիւսիս-արեւելքում: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ»-ը:

«Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափորոշիչները,- կիրակի յայտարարել է քաղաքական գործիչը RTL ռադիոկայանի եթերում:- Անհրաժեշտ է դադարեցնել այդ երկրի մասնակցութիւնը միութեան կազմում»:

Բացի այդ, Լը Պէնի կարծիքով, անհրաժեշտ է նաեւ դադարեցնել Թուրքիային կատարւող վճարումները ԵՄ կազմում ընդգրկւելու թեկնածուների աջակցութեան ծրագրի շրջանակում: Նա յիշեցրել է, որ այդ վճարումների ծաւալը 2021-2027 թւականներին պէտք է կազմի 6 մլրդ եւրօ:

Աւելի վաղ՝ ուրբաթ, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Բրիւսէլում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ելոյթի ժամանակ յայտարարել էր, որ վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցածը ՆԱՏՕ-ի լուրջ բացթողումն է: Նա նշել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշել է յարձակւել ԴԱԷՇ-ի դէմ պայքարող միջազգային կոալիցիայի տարածաշրջանային գործընկերոջ վրայ: «Ըստ իս՝ դա հարց է առաջացնում ՆԱՏՕ-ի գործունէութեան մասին»,- յայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։