Քրդական լրատւամիջոցները, յղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» խօսնակին, տեղեկացնում են, որ հիմնականում քրդական այս զօրամիաւորումների՝ Ռաս ալ-Այնում տեղակայւած ուժերը լքել են քաղաքը։
«alikonline.ir» - Քրդական լրատւամիջոցները, յղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» խօսնակին, տեղեկացնում են, որ հիմնականում քրդական այս զօրամիաւորումների՝ Ռաս ալ-Այնում տեղակայւած ուժերը լքել են քաղաքը։ Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Սիրիական պետական SANA լրատւական գործակալութիւնը տարածել է հաղորդագրութիւն, համաձայն որի՝ «թուրքական զաւթիչներն իրենց վարձկան ահաբեկիչների հետ համագործակցութեամբ բռնազաւթել են Ռաս ալ-Այն քաղաքը»։
Մի քանի օր առաջ քարոզչական ինչ-ինչ նկատառումներով փորձ էր կատարւում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում խիստ կասկածելի հայկական ուրւական-գումարտակը կապել Ռաս ալ-Այնի՝ քրդական ուժերի կողմից պաշտպանութեան հետ։
Եթէ քարոզչական խայծն անցնէր, ապա փաստացիօրէն ստացւելու էր, որ նաեւ «հայկական գումարտակը» այս կարեւոր սիրիական քաղաքն առանց վճռական մարտի յանձնել է Սիրիա ներխուժած թուրք զաւթիչներին եւ նրանց աջակից ծայրայեղական ահաբեկիչներին»,- գրել է նա։