Դոնալդ Թրամփն ԱՄՆ կառավարութեան հերթական նիստի շրջանակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կրկին անդրադարձել է իրանական թեմային՝ նշելով, որ Իրանի կողմից որեւէ անցանկալի քայլի դէպքում, պատասխանը չափազանց ցաւոտ է լինելու:
«alikonline.ir» - Դոնալդ Թրամփն ԱՄՆ կառավարութեան հերթական նիստի շրջանակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կրկին անդրադարձել է իրանական թեմային՝ նշելով, որ Իրանի կողմից որեւէ անցանկալի քայլի դէպքում, պատասխանը չափազանց ցաւոտ է լինելու. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Ճիշտ այն պահին, երբ փորձում ենք վերջ տալ մեր մասնակցութեամբ պատերազմներին, միգուցէ նոր պատերազմ սկսելու անհրաժեշտութիւն առաջանայ: Պատրաստւածութեան առումով, մենք լաւագոյն պայմաններում ենք գտնւում: Եթէ Իրանը փորձի անցանկալի քայլի դիմել, ապա պատասխանն աննախադէպ է լինելու: Մենք քննարկում ենք բոլոր հնարաւոր տարբերակները»,- ասել է Թրամփը: