Հա

Քաղաքական

24/10/2019 - 12:40

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է յղելու զէնքի տենդերը խափանելու համար

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կը ներկայացնի զէնքի տենդերի խափանման պատճառով, որին մասնակցում էր ռուսաստանեան ORSIS ընկերութիւնը (ներառւած է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբում). ասւում է փաստաթղթում, որի պատճէնը «ՌԻԱ Նովոստի» լրատւական գործակալութեան տրամադրութեան տակ է:

«alikonline.ir» - Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կը ներկայացնի զէնքի տենդերի խափանման պատճառով, որին մասնակցում էր ռուսաստանեան ORSIS ընկերութիւնը (ներառւած է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբում). ասւում է փաստաթղթում, որի պատճէնը «ՌԻԱ Նովոստի» լրատւական գործակալութեան տրամադրութեան տակ է: Գրում է Yerkir.am-ը:

Ըստ գործակալութեան՝ մայիսին ՀՀ ՊՆ-ն իր պատմութեան մէջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայ ձեռք բերելու մրցոյթ էր յայտարարել: Պայմաններին բաւարարել էր ռուսաստանյան ORSIS-ը, որի տարիներ շարունակ Հայաստանին զէնք, փամփուշտներ եւ օպտիկական սարքեր է մատակարարել: Շուտով յայտնի է դարձել, որ տենդերը առանց բացատրութեան փակւել է: Օգոստոսին ORSIS-ը դիմել է վերաքննիչ դատարան եւ ՀՀ-ում իր շահերի պաշտպան իրաւաբանին, ինչի արդիւնքում յայց է ներկայացւել:

Գործակալութեան աղբիւրի հաղորդմամբ՝ նոտան արդէն ՀՀ ԱԳՆ-ում է եւ առաջիկայում դիւանագիտական ուղիներով կը փոխանցւի հայկական կողմին։ Նոտայում, որը ստորագրւել է 2019 թւականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արդիւնաբերութեան եւ առեւտրի փոխնախարար Օլեգ Ռեազանցեւի կողմից եւ հասցէագրւել է Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանին, նշւած է, որ տենդերին ORSIS-ի մասնակցութեան յայտը «առանց ծանրակշիռ հիմքերի մերժւել է», իսկ ընկերութիւնը «չհիմնաւորւած կերպով ներառւել է» Հայաստանի զինւած ուժերի «անբարեխիղճ մատակարարների ցուցակում»։

Միեւնոյն ժամանակ փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը «անիրաւաչափ ձեւով դիմել է բանկ՝ պահանջելով վճարել տենդերին մասնակցութեան բանկային երաշխիք», չնայած, ըստ օրէնքի, ընկերութիւնը պէտք է վճարէր նման փոխհատուցում, եթէ շահեր տենդերը եւ ինքը հրաժարւէր պայմանագիրը ստորագրելուց։

«Խնդրում եմ Ձեզ՝ դիտարկել ստեղծւած իրավիճակը, ինչպէս նաեւ ցուցումներ տալ դրա կարգաւորմանն ուղղւած միջոցներ ձեռնարկելու մասին»,- նշւած է փաստաթղթում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։