ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, աշխարհի տարբեր երկրների ցուցարարներին կոչ է արել իրենց գործողութիւնների օրինակ դարձնել խաղաղասէր առաջնորդների գործունէութիւնը, այդ թւում՝ Մահաթա Գանդիին եւ Մարտին Լիւտէր Քինգին:
«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, աշխարհի տարբեր երկրների ցուցարարներին կոչ է արել իրենց գործողութիւնների օրինակ դարձնել խաղաղասէր առաջնորդների գործունէութիւնը, այդ թւում՝ Մահաթա Գանդիին եւ Մարտին Լիւտէր Քինգին: Այդպիսով, ըստ նրա՝ նրանց կը յաջողւի կեանքի կոչել ժողովրդի իրական պահանջները:
Ըստ Անտոնիօ Գուտերեշի, գլոբալ ժողովրդական անհնազանդութեան աճող ալիքները, վկայում է հասարակութիւնների եւ երկրների քաղաքական ղեկավարութիւնների միջեւ աճող անջրպետի եւ անվստահութեան մթոլորտի մասին, ինչը փաստում է ժողովրդների կենցաղում առկայ անապահովութեան եւ անբաւարար իրավիճակի մասին:
Անտոնիօ Գուտերեշը համոզւած է, որ պէտք է հասարակութիւնների ղեկավարները եւ իշխանութիւնները հաշւի նստեն քաղաքացիների իրական պահանջների հետ, ինչը կը նպաստի փոխվստահութեան մթնոլորտի վերականգնմանը: