Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եւրոմիութիւնից թագաւորութեան դուրս գալու գործընթացի շուրջ ստեղծւած իրավիճակը «շատ բարդ եւ շատ յիմար է» անւանել: Այդ մասին նա յայտարարել է բրիտանացիներին ուղղւած տեսաուղերձում, որը հրապարակւել է Twitter-ի էջում:
«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եւրոմիութիւնից թագաւորութեան դուրս գալու գործընթացի շուրջ ստեղծւած իրավիճակը «շատ բարդ եւ շատ յիմար է» անւանել: Այդ մասին նա յայտարարել է բրիտանացիներին ուղղւած տեսաուղերձում, որը հրապարակւել է Twitter-ի էջում: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Իրավիճակը շատ բարդ է, եւ ես վախենում եմ, որ խորհրդարանն անյոյս է: Թէեւ նախորդ շաբաթ մեր եւրոպական գործընկերների հետ հրաշալի գործարքի շուրջ համաձայնութեան էինք եկել, սակայն պատգամաւորները քւէարկեցին Brexit-ի ժամկէտի յետաձգման օգտին: Սա ահաւոր յիմար իրավիճակ է, քանի որ հիմա Եւրոմիութիւնն է որոշում է, թէ որքան ենք մենք դեռ ստիպւած մնալ Եւրոմիութեան կազմում»,- ասել է Ջոնսոնը՝ ընդգծելով, որ նման իրավիճակում երկիրը յայտնւել է բրիտանացի պատգամաւորների պատճառով, որոնք ընդունել են «պարտւողական օրէնք», ինչը վարչապետին ստիպել է ԵՄ-ին խնդրել յետաձգել Brexit-ի ժամկէտը:
Ջոնսոնը, որն արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների կողմնակից է, յաւելել է, որ Համայնքների նոր պալատի ձեւաւորումը լաւագոյն ելքն է թագաւորութեան համար: Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է երկուշաբթի արտահերթ ընտրութիւնների անցկացման հարցը քւէարկութեան դնել խորհրդարանում: Սակայն, ըստ նրա, ընդդիմադիր Լէյբորիստական կուսակցութեան ներսում առկայ պառակտումը կարող է խոչընդոտել ընտրութիւնների անցկացմանը՝ երկարացնելով Brexit-ի շուրջ անորոշութիւնը: