Հա

Քաղաքական

27/10/2019 - 19:30

Թրամփը հաստատել է ԴԱէՇ-ի առաջնորդ Ալ-Բաղդադիին ոչնչացնելու փաստն ու շնորհակալութիւն յայտնել Պուտինին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայի հիւսիս-արեւելքում ամերիկեան զօրքերի յատուկ գործողութիւնների ժամանակ ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան առաջնորդ Աբուբաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու փաստը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայի հիւսիս-արեւելքում ամերիկեան զօրքերի յատուկ գործողութիւնների ժամանակ ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան առաջնորդ Աբուբաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու փաստը: Այս մասին ըստ «News.am»-ի հաղորդում է BBC-ը:

Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը յայտնել է Սպիտակ տանն իր ելոյթի ժամանակ:

«Նա չի զոհւել հերոսաբար: Նա մահացել է վախկոտի նման: Լալիս էր, նւնւում, բղաւում եւ բերել էր իր հետ սեփական երեխաներին»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը յաւելել է, որ ալ-Բաղդադին պայթեցրել է մահապարտի բաճկոնը՝ այդկերպ սպանելով նաեւ իր երեք երեխաներին:

Նշենք, որ մի շարք ԶԼՄ-ներ՝ յղում կատարելով անանուն աղբիւրներին, յայտնել էին ամերիկեան զօրքերի յատուկ գործողութիւնների հետեւանքով ԴԱԷՇ-ի առաջնորդի հնարաւոր ոչնչացման մասին:

Աւելի վաղ ԱՄՆ-ը յայտարարել էր ԴԱէՇ-ի ամբողջովին ոչնչացնելու մասին:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախագահը շնորհակալութիւն է յայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին Աբուբաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու հարցում ցուցաբերւած աջակցութեան համար:

«Ես ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին: Ես նաեւ ցանկանում եմ իմ երախտիքը յայտնել Սիրիայի քրդերին աջակցութեան համար, որը նրանք կարողացել են ցուցաբերել այդ շատ բարդ առաքելութեան ընթացքում»,- ասել է Թրամփը:

«Ռուսաստանը կարեւոր քայլ էր արել մեզ համար՝ բացելով օդային տարածքը, մենք թռել ենք այն տարածքների երկքնում, որը Ռուսաստանը վերահսկել է»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Նա նշել է, որ ՌԴ-ը նախապէս տեղեկացւած չի եղել ալ-Բաղդադիի ոչնչացման ուղղութեամբ ԱՄՆ-ի գործողութիւնների մասին, սակայն թոյլ է տւել թռնել Սիրիայում վերահսկւող տարածքների երկնքում:

«Նրանք չգիտէին, թէ որն է առաքելութիւնը, սակայն գիտէին, որ մենք թռնում ենք այն տարածքներում, որտեղ նրանք ունէին ռազմական պոտենցիալ»,- ասել է Թրամփը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։