Հա

Քաղաքական

30/10/2019 - 08:40

Ֆրանսիայի արտգործնախարարի կարծիքով Հարիրիի հրաժարականը կը խորացնի ճգնաժամը Լիբանանում

Ֆրանսիայի արտգործնախարար  Ժան-Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն աւելի կը խորացնի ճգնաժամը Լիբանանում:

«alikonline.ir» - Ֆրանսիայի արտգործնախարար  Ժան-Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն աւելի կը խորացնի ճգնաժամը Լիբանանում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լիբանանը շատ լուրջ ճգնաժամ է ապրում: Երկու շաբաթւայ ընթացքում երկրում, որն առանց այն էլ փխրուն է տարածաշրջանային իրավիճակից ելնելով, տեղի է ունեցել բնակչութեան մոբիլիզացիա, լարւածութիւն եւ վստահութեան ճգնաժամ է առաջացել: Վարչապետ Հարիրին հէնց նոր հրաժարական է տւել եւ դա աւելի կը խորացնի ճգնաժամը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Լէ Դրիանը նաեւ աւելացրել է, որ Ֆրանսիան վստահութիւն է պահպանում երկու հարցում. «Առաջինը, պէտք է անել ամէն ինչ, եւ պէտք է ուղղորդել Լիբանանի իշխանութիւններին անել ամէն ինչ, որպէսզի պահպանւի պետական ինստիտուտների կայունութիւնն ու Լիբանանի ամբողջականութիւնը: Երկրորդ, կայունութեան պայման է հանդիսանում իշխանութիւնների ցանկութիւնը՝ լսելու ժողովրդի ձայնն ու պահանջները»,- եզրափակել է իր խօսքը Լէ Դրիանը:

Յիշեցնենք, երէկ՝ հոկտեմբերի 29-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին յայտարարել էր իր հրաժարականի մասին: Նա յայտարարել է, որ երկրում իրավիճակը մտել է փակուղի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։