Հա

Քաղաքական

30/10/2019 - 11:30

«Ժամանակն է՝ Թուրքիան ստանձնի պատասխանատւութիւն հայերի համակարգւած բնաջնջման համար». Փալոն

Միացեալ Նահանգները մշտապէս պէտք է դատապարտի մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնները, եւ պէտք է անի հնարաւոր ամէն ինչ ՝ կանխելու եւ դադարեցնելու իրական ժամանակի վայրագութիւնները. ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի քննարկման ընթացքում նման կարծիք յայտնեց ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով կոնգրեսական յանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները մշտապէս պէտք է դատապարտի մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնները, եւ պէտք է անի հնարաւոր ամէն ինչ ՝ կանխելու եւ դադարեցնելու իրական ժամանակի վայրագութիւնները. ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի քննարկման ընթացքում նման կարծիք յայտնեց ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով կոնգրեսական յանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նա, մասնաւորապէս, նշեց.

«Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ընդունումը՝ հզօր յիշեցում է այն մասին, որ մենք թիկունք չենք դարձնի իրականութեանը, մենք գիտենք, որ մարդկութեան դէմ յանցագործութիւնը եղել է։ Այսօր կանգնած ենք այստեղ՝ յարգանքի տուրք մատուցելու այս սարսափելի պատմութեան զոհերին, տոկունութեան կոչ անելու վերապրածների ժառանգներին, ովքեր շարունակում են ամրապնդել մեր երկիրը: Մենք պարտաւոր ենք յարգելով պատմութիւնը անկեղծօրէն յայտարարել, որ 1.5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է։ Բանաձեւը չի կարող վերացնել այն սարսափը, որը կրել են զոհերը կամ ցաւը, որը կրում են նրանց սերունդները, բայց մենք պէտք է անկեղծ խօսենք անցեալի մասին, որն ուղղակիօրէն կապւած է ապագայի նկատմամբ մեր բարոյական պատասխանատւութեան հետ»,- ասաց Փալոնը։

Հայկական հարցերով յանձնախմբի համանախագահի պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, քրդերի սպանութիւնը Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքով, անընդունելի է:

«Եւ ժամանակն է, որ Թուրքիայի կառավարութիւնը ստանձնի պատասխանատւութիւն անցեալ դարում հայերի համակարգւած բնաջնջման համար եւ պարտաւորւի պաշտպանել մարդկային իւրաքանչիւր կեանքի արժանապատւութիւնը»,- շեշտեց Փալոնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։