Հա

Քաղաքական

30/10/2019 - 13:20

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարող է շղթայական ռեակցիա ունենալ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունումը պատմական ու շատ կարեւոր քայլ է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ այս քայլը կարող է շղթայական ռեակցիա ունենալ միւս պետութիւնների դէպքում:

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունումը պատմական ու շատ կարեւոր քայլ է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ այս քայլը կարող է շղթայական ռեակցիա ունենալ միւս պետութիւնների դէպքում: Նա համոզւած է, որ այլ պետութիւններ եւս կը սկսեն քննարկել Հայոց Ցեղասպանութեան հարցը իրենց խորհրդարաններում: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ազդեցութիւն ունի աշխարհում:

«Այստեղ կարեւոր հանգամանքն այն է, որ ԱՄՆ նախագահը չմիջամտեց, չփորձեց գործընթացը կասեցնել: Մինչեւ հիմա տեսնում էինք, որ նման դէպքեր եղել են: Սա նշանակում է, որ ամերիկեան քաղաքական դասը եկել է համաձայնութեան այս հարցի շուրջ: Սկզբից գիտէինք, որ հանրապետականները դէմ էին, որ հարցը օրակարգ մտնի, յետոյ չկարողացան կանգնեցնել, այնուհետեւ նրանք էլ կողմ քւէարկեցին»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը:

Ինչո՞վ էր պայմանաւորւած, որ այս փուլում ԱՄՆ իշխանութիւնը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը բերեց օրակարգ, աւելին՝ եղաւ քաղաքական համաձայնութիւն: Հարցին ի պատասխան, Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ խնդիրն ակնյայտ դժգոհութիւնն է Թուրքիայի վարած քաղաքականութեան նկատմամբ:

«Ամերիկեան քաղաքական դասի մօտ կայ մեծ հիասթափութիւն Թուրքիայի քաղաքականութեան նկատմամբ՝ կապւած մերձաւորարեւելեան զարգացումների հետ: Թուրքիայի գործողութիւնները դիտարկւում է որպէս դաւաճանութիւն դաշնակցային յարաբերութիւններում: Կարծում եմ, որ այդ պատճառով ԱՄՆ քաղաքական դասի մօտ ցանկութիւն է առաջացել պատժել Թուրքիային, եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը դարձել է այդ պատժամիջոցներից մէկը»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քւէարկութեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ ընդունւել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Քւէարկութեանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քւէարկել, 405-ը, դէմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քւէարկել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։