Հա

Քաղաքական

30/10/2019 - 13:40

Վարդան Ոսկանեան. «Այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգութիւնը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով»

«Միայն մանկամիտը կը կարծի, թէ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանութեան բանաձեւն ընդունեց հայասիրական, մարդասիրական կամ մէկ ուրիշ «-սիրական» նկատառումներով»,- նման կարծիք է յայտնել իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - «Միայն մանկամիտը կը կարծի, թէ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանութեան բանաձեւն ընդունեց հայասիրական, մարդասիրական կամ մէկ ուրիշ «-սիրական» նկատառումներով»,- նման կարծիք է յայտնել իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից  405 կողմ, 11 դէմ ձայներով, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունմանը։

«Իհարկէ, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգութիւնը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով, բայց պետական ազգերը, կարծում եմ՝ տարբերւում են մնացեալից նրանով, որ կարողանում են վեր կանգնել զգացականութիւնից եւ առաջ մղել սեփական շահը։

Հրճւանքը կամ յուսախաբութիւնը շատ մարդկային են, բայց, ըստ իս, անընդունելի պետութեան մակարդակում, հետեւաբար մեր առաջնային խնդիրն այս պայմաններում պէտք է լինի խիստ մասնագիտօրէն յստակեցնել մեր շահերը եւ ձեւակերպել դրանք առաջ տանելու մեխանիզմները»,- ֆէյսբուքեան էջում ընդգծել է Վարդան Ոսկանեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։