Հա

Քաղաքական

30/10/2019 - 14:10

«Հայերի վէրքերը բուժող միակ խորհրդարանը Թուրքիայի խորհրդարանն է». Կարօ Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ ազգի պատգամաւոր Կարօ Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունւած՝ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւին:

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի հայ ազգի պատգամաւոր Կարօ Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունւած՝ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւին:

«Հայոց Ցեղասպանութիւնը տասնեակ խորհրդարաններից յետոյ ԱՄՆ Կոնգրեսն էլ ճանաչեց: Երկիրս հայ ժողովրդի մեծ աղէտը 105 տարի է՝ ժխտում է, այդ իսկ պատճառով մեր ցաւը դարձել է այլ երկրների խորհրդարանների թեման: Հայ ժողովրդի վէրքն ապաքինելու հնարաւորութիւն ունեցող միակ խորհրդարանը Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։