Հա

Քաղաքական

31/10/2019 - 09:40

«Ռուսաստանն անհանգստացած է Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների զանգւածային արտաքսմամբ». Պուտին

Ռուսաստանն անհանգստացած է Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների ծանր վիճակով եւ այդ տարածաշրջանից նրանց զանգւածային արտաքսմամբ:

«alikonline.ir» - Ռուսաստանն անհանգստացած է Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների ծանր վիճակով եւ այդ տարածաշրջանից նրանց զանգւածային արտաքսմամբ: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բուդապեշտում Մերձաւոր Արեւելքի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում է Tert.am-ը՝ ռուսական «Կոմերսանտ»-ին յղումով:

«Ռուսաստանը համառ եւ հետեւողական ջանքեր է գործադրում Մերձաւոր Արեւելքում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու համար: Ինչպէս յայտնի է, մեր երկիրը շատ բան է արել այդ համընդհանուր չարիքի դէմ, ինչպիսին ահաբեկչութիւնն է, պայքարելու համար, այդ թւում՝ Մերձաւոր Արեւելքում ընդհանրապէս եւ Սիրիայում՝ մասնաւորապէս»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինն ասել, որ հիմա Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները գտնւում են շատ ծանր իրավիճակում: «Սպանութիւններ, բռնութիւն, կողոպուտ: Մենք ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքից քրիստոնեաների մասսայական արտագաղթի: Դա մեզ չի կարող չանհանգստացնել»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։