Հա

Քաղաքական

31/10/2019 - 11:20

«Իմ տատու վերապրածները պատմաբանների գործը չի». Փայլան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի վերաբերեալ հերթական անիմաստ բառաշարքն է օգտագործել՝ նշելով, որ դա պատմաբանների գործն է:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի վերաբերեալ հերթական անիմաստ բառաշարքն է օգտագործել՝ նշելով, որ դա պատմաբանների գործն է: Գրում է Yerkir.am-ը:

«Ամբողջ աշխարհին եմ ասում՝ այս քայլը ոչ մի արժէք չունի, չենք ճանաչում դա: Ասեցինք արդէն, որ դա պատմաբանների գործն է: Այդ գործը հնագէտների գործն է: Նրանց լիազօրենք, թող անեն այդ աշխատանքները: Թող այդ գործին չհագցնեն քաղաքական վերնաշապիկ»,- յայտարարել էր Էրդողանը:

Ի պատասխան Թուրքիայի նախագահի այս յայտարարութեանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել. ««Էրդողանը Ցեղասպանութեան վերաբերեալ ասում է. այս գործը պատմաբանների գործն է: Այս գործը հնագէտների գործն է: Թող այդ գործին չհագցնեն քաղաքական վերնաշապիկ»: Թալէաթ փաշայի կողմից քաղաքական որոշմամբ իրագործւած Ցեղասպանութեան հետ պատմաբանները չեն կարող առերեսւել: Իմ մեծ տատու ապրած դժբախտութիւնները չի կարող լինել հնագէտների հարցը»,- նշել է Փայլանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։