Հա

Քաղաքական

31/10/2019 - 08:30

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ նախագիծը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը (օրէնսդիր մարմնի վերին պալատ) հաւանութիւն է տվել Միացեալ Թագաւորութեան վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու առաջարկութեանը:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը (օրէնսդիր մարմնի վերին պալատ) հաւանութիւն է տվել Միացեալ Թագաւորութեան վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու առաջարկութեանը: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբիւրը նշում է, որ երեքշաբթի արտահերթ ընտրութիւնների մասին օրինագիծը հաստատւել էր նաեւ խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից, այսինքն՝ նախագիծն անցել է խորհրդարանական քննարկման բոլոր փուլերը եւ օրէնքի կարգավիճակ կը ստանայ, երբ փաստաթուղթը կը ստորագրի Էլիզաբէթ Երկրորդ թագուհին:

Արտահերթ ընտրութիւնները դեկտեմբերի 12-ին անցկացնելու համար գործող խորհրդարանը պէտք է լուծարւի ոչ ուշ, քան նոյեմբերի 6-ին:

Նշւում է, որ արտահերթ ընտրութիւնների միջոցով Ջոնսոնը փորձելու է փակուղուց դուրս բերել Brexit-ի գործընթացը: Իշխող Պահպանողական կուսակցութիւնը կորցրել է մեծամասնութիւնը Համայնքների պալատում, առանց որի չի կարող գործարք կնքել ԵՄ-ի հետ, որը համաձայնեցւել էր հոկտեմբերի 17-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։