Հա

Քաղաքական

02/11/2019 - 08:00

ԱՄՆ Սենատում աւելացել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի աջակից սենատորների թիւը

Ամերիկայի Միացեալ Նահանգների Սենատում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի աջակիցների թիւը հասել է 19-ի:

«alikonline.ir» - Ամերիկայի Միացեալ Նահանգների Սենատում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի աջակիցների թիւը հասել է 19-ի: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը:

«Կոնգրեսի վերին պալատում` Սենատում մեր բանաձեւի աջակիցների թիւը դարձաւ 19: Այսօր միացան եւս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին եւ Ջոն Քորնին»,- գրել է Սարգսեանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քւէարկութեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ ընդունւել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Քւէարկութեանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քւէարկել 405-ը, դէմ՝ 11-ը: Սենատում համանման բանաձեւն ամենայն հաւանականութեամբ կը քննարկւի նոյեմբեր ամսեայ ընթացքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։