Հա

Քաղաքական

02/11/2019 - 08:05

Չաւուշօղլուն եւ Պոմպէոն քննարկել են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած բանաձեւերը:

«alikonline.ir» - Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած բանաձեւերը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է tr.euronews.com կայքը: 

Յիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քւէարկութեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ ընդունւել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։

Քւէարկութեանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քւէարկել 405-ը, դէմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քւէարկել: Նոյն օրը ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել նաեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումից յետոյ Չաւուշօղլուն նշել էր, որ դա «ամօթալի որոշում է»:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։