Հա

Քաղաքական

02/11/2019 - 08:10

Ամերիկացիների կարծիքները Թրամփի իմփիչմենթի հարցում տարբերւել են

Ամերիկացիների կարծիքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցում խիստ տարբերւել են, այս մասին են վկայում The Washington Post-ի եւ ABC News-ի հարցման տւեալները:

«alikonline.ir» - Ամերիկացիների կարծիքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցում խիստ տարբերւել են, այս մասին են վկայում The Washington Post-ի եւ ABC News-ի հարցման տւեալները, տեղեկացնում է News.am-ը:

Հինգշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունեց բանաձեւ, որը ֆորմալացրեց Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի սկիզբը։ Փաստաթղթի ընդունման դէմ արտայայտւեցին բոլոր հանրապետականները, որոնք Ներկայացուցիչների պալատում փոքրամասնութիւն են։ Ընդունւած փաստաթուղթը վերաբերում է վկաների հարցման ընթացակարգին եւ իմփիչմենթի ընթացակարգի այլ պահերի։

Ինչպէս ցոյց են տալիս հետազօտութեան արդիւնքները՝ ամերիկացիների 49 տոկոսը կարծում է, որ Թրամփին պէտք է հանել պաշտօնից իմփիչմենթի միջոցով, այն դէպքում, երբ 47 տոկոսը դէմ է նման որոշմանը։

Դեմոկրատների մէջ իմփիչմենթը պաշտպանում է 82 տոկոսը, իսկ 13 տոկոսը դէմ է։ Հանրապետականների մօտ նկատւում է հակառակ միտումը՝ 82 տոկոս դէմ, 18 տոկոս կողմ։

Դեմոկրատները պալատում աւելի վաղ արդէն փաստացի սկսել էին հետաքննութիւնը իմփիչմենթի շրջանակում՝ առանց պաշտօնական բանաձեւի։ Հանրապետականները մեղադրեցին նրանց այն բանում, որ ընթացակարգն սկսելը չի ձեւակերպւել պատշաճ ձեւով՝ ընդհանուր քւէարկութեամբ, եւ տեղի է ունեցել «փակ դռների յետեւում»։ Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսին ասել է, որ դրա անհրաժեշտութիւնը չկար, քանի որ կոմիտէներն առանց այդ էլ ունեն բոլոր լիազօրությիւնները իմփիչմենթի հարցով հետաքննութեան համար։

Հարցումն անցկացւել է 2019 թւականի հոկտեմբերի 27-30-ը։ Դրան մասնակցել է ԱՄՆ 18-ից բարձր տարիքի 1003 բնակիչ։ Սխալանքը կազմում է պլիւս-մինուս 3.5 տոկոսային կէտ։

Դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի ընթացակարգն սկսել են Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրայ ենթադրեալ ճնշման պատճառով, վերջինս պէտք է հետաքննութիւն սկսէր Թրամփի քաղաքական ընդդիմադրի՝ նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնի դէմ։ Ինքը՝ Թրամփը, ասում է, որ ուկրայինական իշխանութիւններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դէմ, ինչի իրաւունքն ունէր։ Բայդէնի որդին աշխատում էր ուկրայինական Burisma էներգաընկերութեան տնօրէնների խորհրդում, եւ Թրամփը տեսութիւն էր առաջադրել, որ Բայդէն-աւագը հասել է այն բանին, որպէսզ դադարեցւի Burisma-ի դէմ հետաքննութիւնը եւ աշխատանքից ազատւի Ուկրայինայի գլխաւոր քարտուղար Վիկտոր Շոկինը։ Դեմոկրատները յայտարարում են, որ փաստերը չեն հաստատում այս տեսութիւնը, եւ Թրամփին մեղադրում են օտարերկրեայ օգնութեամբ քաղաքական հակառակորդից ազատւելու փորձի մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։