Հա

Քաղաքական

02/11/2019 - 08:15

ՀՅԴ-ն երախտագիտութեան նամակ յանձնեց ԱՄՆ դեսպանատուն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը եւ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի անդամ Կարին Յովսէփեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հայաստանեան կառոյցի անունից երախտագիտական նամակ յանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը եւ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի անդամ Կարին Յովսէփեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հայաստանեան կառոյցի անունից երախտագիտական նամակ յանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն. տեղեկացնում է Yerkir.am-ը:

ՀՅԴ հայաստանեան կառոյցի ներկայացուցիչներին դիմաւորել եւ ողջունել է դեսպանատան մամլոյ կցորդ Քելլի Լոնգը, որը շնորհակալութիւն է յայտնել երախտագիտութեան համար եւ նշել, որ ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Լինն Թրէյսիի՝ Հայաստան վերադառնալուն պէս՝ նամակը կը փոխանցի նրան:

«Հայ Դատի գրասենեակները տասնամեակներ աշխատել են այս ուղղութեամբ, կարողացել են մոբիլիզացնել ամբողջ հայ համայնքը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 296 բանաձեւով վերահաստատեց դեռեւս 1951 թ. որդեգրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ դարասկզբին՝ 1915-1923 թթ., տեղի ունեցած՝ 1.5 մլն հայի կոտորածը եւ տեղահանութիւնները ցեղասպանութիւն են եղել: Բանաձեւը նաեւ խրախուսում է մարդկութեան դէմ դեռեւս իրականացւող յանցագործութիւնների եւ Հայոց Ցեղասպանութեան միջեւ կապի վերաբերեալ կրթութիւնը եւ հանրային իրազեկւածութիւնը»,- Yerkir.am-ի հետ զրոյցում իր գնահատականը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը:

Ըստ նրա՝ բանաձեւի ընդունումը եւս մէկ անգամ հաստատեց, որ ժխտումն այլեւս անիմաստ է, եւ վերջ ի վերջոյ, Թուրքիան պէտք է առերեսւի իր պատմութեանը, ընդունի, իր կատարած յանցագործութիւնը և ներողութիւն խնդրի հայ ժողովրդից: «Մեր տարածաշրջանում երկարատեւ, կայուն համերաշխութիւն հնարաւոր է ապահովել միայն, եթէ Թուրքիան առերեսւի իր պատմութեանը, ընդունի իր մեղսագործութիւնը, վերականգնւեն մեր ժողովրդի իրաւունքները, եւ հաստատւի պատմական արդարութիւնը»,- եզրափակեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։