Հա

Քաղաքական

02/11/2019 - 10:30

«Միջուկային գործարքի հարցերը պէտք է կարգաւորւեն խաղաղ ճանապարհով». Մոդի-Մերկէլ համատեղ յայտարարութիւն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Գերմնիայի կանցլեր Անգելա Մերկէլը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ շեշտելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցերը պէտք է կարգաւորւեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքական բանակցութիւնների միջոցով:

«alikonline.ir» - Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Գերմնիայի կանցլեր Անգելա Մերկէլը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ շեշտելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցերը պէտք է կարգաւորւեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքական բանակցութիւնների միջոցով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Համատեղ յայտարարութեան մէջ, Դելհին եւ Բեռլինը Իրանին կոչ են արել հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին՝ յաւելելով. «Միջուկային գործարքին վերաբերող օրակարգային հարցերը պէտք է կարգաւորւեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքական բանակցութիւնների, փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորման, եւ առկայ լարւածութիւնը թուլացնելուն ուղղւած ջանքերի միջոցով»:

Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլը երկօրեայ պաշտօնական այցով գտնւում է Հնդկաստանում: Երէկ՝ նոյեմբերի 1-ին նա հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։