Հա

Քաղաքական

03/11/2019 - 08:20

Թուրքիան Եւրոպային սպառնացել է «տուն վերադարձնել» ԴԱԷՇ-ի գերի ընկած ահաբեկիչներին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն մեղադրել է եւրոպական երկրներին՝ պնդելով, որ վերջիններս փորձում են ստիպել Անկարային միայնակ զբաղւել գերեվարւած ահաբեկիչների հարցով:

«alikonline.ir» - Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն մեղադրել է եւրոպական երկրներին՝ պնդելով, որ վերջիններս փորձում են ստիպել Անկարային միայնակ զբաղւել գերեվարւած ահաբեկիչների հարցով: Փոխանցում է Tert.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Նախարարը յիշեցրել է, որ Սիրիայում գերի ընկած ԴԱԷՇ-ականների մի մասը արտասահմանեան պետութիւնների քաղաքացիներ են եղել, որոնք զրկել են նրանց քաղաքացիութիւնից:

Եվւրոպական երկրների վերաբերմունքը գերեվարւած գրոհայինների նկատմամբ թուրք նախարարն անւանել է անընդունելի եւ անպատասխանատու:

Սոյլուն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ բոլոր ահաբեկիչներին իր մօտ պահել եւ սպառնացել է նրանց «տուն ուղարկել»: «Մենք հիւրանոց չենք ԴԱԷՇ-ի ահաբեկիչների համար»,- ասել է նախարարը:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյն աւելի վաղ յայտարարել էր, որ գերի ընկած ԴԱԷՇ-ականները ժամանակաւորապէս կը մնան այն տարածքի բանտերում, որտեղ անցկացւել է «Խաղաղութեան ակունք» ռազմարշաւը:

Յիշեցնենք, որ «Խաղաղության ակունք» ռազմարշաւը թուրքական զինուժը սկսել է իրականացնել հոկտեմբերի 9-ին Սիրիայի հիւսիսային շրջաններում, որտեղ այժմ հերթապահութիւն է իրականացնում ռուս զինւորականների հետ համատեղ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։