Հա

Քաղաքական

03/11/2019 - 10:50

«ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկաւ Սիրիայի հիւսիս-արեւելքից՝ արտօնելու համար Թուրքիայի ագրեսիան». Արմէն Պետրոսեան

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է Սիրիայի հիւսիս-արեւելքից ԱՄՆ զօրքերի դուրսբերմանը եւ նշում, որ, չնայած Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակով հնչած յայտարարութիւններին, ԱՄՆ-ն դեռեւս շարունակելու է որոշակի ներկայութիւն պահպանել նաեւ Սիրիայի հիւսիս-արեւելքում:

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է Սիրիայի հիւսիս-արեւելքից ԱՄՆ զօրքերի դուրսբերմանը եւ նշում, որ, չնայած Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակով հնչած յայտարարութիւններին, ԱՄՆ-ն դեռեւս շարունակելու է որոշակի ներկայութիւն պահպանել նաեւ Սիրիայի հիւսիս-արեւելքում:

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկաւ Սիրիայի հիւսիս-արեւելքից՝ արտօնելու համար Թուրքիայի ագրեսիան:

Ամերիկացի զինծառայողները վերականգնել են Սիրիայի հիւսիս-արեւելքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռաւորութեան վրայ գտնւող ալ-Կահտանիա եւ Ռումեիլան շրջանների նաւթի հանքավայրերում պարեկային ծառայութեան իրականացումը. խօսքն այն տարածքների մասին է, որտեղից նրանք ցուցադրաբար յետ քաշւեցին՝ փաստացի արտօնելով Թուրքիային՝ սկսելու «Խաղաղութեան աղբիւր» ռազմագործողութիւնը։

Իսկ մինչ այս ամերիկեան ռազմական միաւորումները շարունակում էին պարեկային գործառոյթ իրականացնել Դեր Զոր նահանգի նաւթի հանքավայրերի շրջանում, ինչպէս նաեւ պահպանել ներկայութիւնը Սիրիայի հարաւում՝ Յորդանանի եւ Իրաքի սահմանների մերձակայքում տեղակայւած, ռազմավարական նշանակութիւն ունեցող ալ-Թանֆ ռազմաբազայում։

Վերոնշեալը թոյլ է տալիս վստահ դատողութիւն անելու առ այն, որ չնայած Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակով հնչած իրարամերժ յայտարարութիւններին, այդուհանդերձ, ԱՄՆ-ն դեռեւս շարունակելու է որոշակի ներկայութիւն պահպանել նաեւ Սիրիայի հիւսիս-արեւելքում՝ արդէն իր համար կարեւորւող շրջաններում։ Իսկ շուրջ 20 օր տեւած պայմանական հեռացումը նշւած տարածքներից նոյնպէս կարելի է գնահատել որպէս քրդերին ակնյայտօրէն «քցելու» վառ ապացոյց»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։