Հա

Քաղաքական

03/11/2019 - 14:00

Հրաժաւէ՛ք հայկական բանաձեւից. Թուրքիայում չի դադարում դժգոհութիւնների ալիքը

Թուրքիայում չեն դադարում դժգոհութիւնները՝ կապւած հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Մեհդի Էքերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին նամակ է յղել։

«alikonline.ir» - Թուրքիայում չեն դադարում դժգոհութիւնները՝ կապւած հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Մեհդի Էքերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին նամակ է յղել։ 3 էջանոց նամակում ուշադրութեան էր հրաւիրւում երկու երկների միջեւ յարաբերութիւններին՝ նշւելով, որ «հայկական պնդումները չեն համապատասխանում իրականութեանը»։ Գրում է Yerkir.am-ը:

«Եթէ անյաջող սխալ կամ վատ պատահականութիւն չէ այս բանաձեւը, ապա անհնար է դա չորակել որպէս թշնամական մօտեցում թուրք ժողովրդի նկատմամբ՝ նրա համար կարեւոր օր համարւող հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման օրը)։ Պատմութիւնը չի կարող դարձեալ գրւել քաղաքական խորհրդարանների կողմից»,- նշւած է նամակում։

Անկարայի համալսարանի խորհուրդն իր հերթին է քննադատել ԱՄՆ ՆՊ-ի որոշումը։ Յայտարարութեան մէջ նշւում է, որ այս որոշումը սեւացնում է պատմական իրողութիւնները, դառնում է գործիք քաղաքական շահերի նպատակով եւ ընդգծւում, որ Թուրքիան միշտ պաշտպանել է արխիւների բացման առաջարկը եւ սա պատմաբանների, այլ ոչ թէ քաղաքագէտների գործն է. «Ցաւով քննադատում եւ մերժում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած այս որոշումը։ Այս որոշումը վտանգում է 19-րդ դարից սկսւած Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական համագործակցութիւնը։ Ցանկանում ենք, որ ԱՄՆ լիազօր մարմինները դարձեալ գնահատական տան եւ յետ քաշեն այս որոշումը»։

Թուրքիայում իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն էլ նշում է, որ Հայոց Ցեղասպանութեան թեման բարձրաձայնողներն թող նախ եւ առաջ հաշիւ տան կարմրամորթներին (այդպէս են թուրքերն անւանում Ամերիկայի տեղաբնիկներին՝ հնդկացիներին)։ Իսկ Թուրքիայի նախագահի մամլոյ խօսնակ Իբրահիմ Քալընը երէկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ երկրի դժգոհութիւնն է յայտնել պատւիրակութեանը՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ պարունակող բանաձեւի առնչութեամբ։

Թուրքիայի «Հայրենիք» կուսկացութեան (Vatan Partisi) նախագահ, ազգայնական, տխրահռչակ գործիչ Դողու Փերինչէքը, ով ժամանակին դատապարտւել էր Հայոց Ցեղասպանութեան հերքման համար, նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը յիմարութիւն է. «Այս որոշումը առնչութիւն չունի ո՛չ օրէնքի, ո՛չ էլ մարդկութեան հետ։ Սա իմպերիալիստական որոշում է... Այնպէս, ինչպէս Լոզանում, Բեռլինում, Փարիզում եւ աշխարհի 7 այլ վայրերում մեր հնչեցրած կոչերի վերաբերեալ յայտարարում ենք դարձեալ. Հայոց Ցեղասպանութիւնը սուտ է, Հայոց Ցեղասպանութիւնը միջազգային սուտ է, Հայոց Ցեղասպանութիւնը իմպերիալիստական սուտ է. Առաջին Աշխարհամարտի ժամանակ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանել»,- յայտարարել է Փերինչէքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։