Հա

Քաղաքական

03/11/2019 - 14:10

Ջօ Բայդէնը յայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չունի արտաքին քաղաքականութիւն

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «չունի արտաքին քաղաքականութիւն որպէս այդպիսին»:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «չունի արտաքին քաղաքականութիւն որպէս այդպիսին»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Iz.ru կայքը:

«Ամէն ինչ ոտքից գլուխ շուռ է եկել, եւ մենք այնտեղ մենակ ենք մնացել»,- նշել է Բայդէնը հարցազրոյցի ժամանակ:

Նա քննադատել է նաեւ Թրամփի որոշումը՝ սիրիական նաւթահորերն ամերիկեան հսկողութեան տակ պահելու մասին ու նշել է, թէ կասկածում է, որ Թրամփն ընդհանրապէս որեւէ քաղաքական ուղեգիծ ունի:

Նոյեմբերի 1-ին Թրամփը յայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկութիւն չունի պարեկային հերթապահութիւն անցկացնել Սիրիայում, բայց ցանկանում է պահպանել հսկողութիւնը նաւթահորերի նկատմամբ:

2020 թւականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կանցկացւեն նախագահական ընտրութիւններ, որոնց մասնակցելու պատրաստակամութիւն է յայտնել նաև գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Սպասւում է, որ նրա գլխաւոր մրցակիցը կը լինի հէնց Ջօ Բայդէնը՝ Դեմոկրատական կուսակցութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։