Հա

Քաղաքական

04/11/2019 - 10:20

Թրամփը վստահ է՝ յաղթելու է 2020 թւականի նախագահական ընտրութիւններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ասել է, որ «միանգամայն համոզւած» է, որ կը յաղթի նախագահական ընտրութիւններում, որոնք տեղի են ունենալու մէկ տարի յետոյ՝ 2020-ի նոյեմբերի 3-ին։ Լրագրողների հետ զրոյցի ընթացքում Սպիտակ տան Հարաւային մարգագետնում հեռարձակել են ամերիկեան լրատւական հեռուստաընկերութիւնները:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ասել է, որ «միանգամայն համոզւած» է, որ կը յաղթի նախագահական ընտրութիւններում, որոնք տեղի են ունենալու մէկ տարի յետոյ՝ 2020-ի նոյեմբերի 3-ին։ Լրագրողների հետ զրոյցի ընթացքում Սպիտակ տան Հարաւային մարգագետնում հեռարձակել են ամերիկեան լրատւական հեռուստաընկերութիւնները. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ»-ը։ 

Լրագրողների դիտարկմանը՝ համոզւա՞ծ է արդեօք, որ կը կարողանայ վերընտրւել երկրորդ ժամկէտով, Թրամփը պատասպանել է. «Միանգամայն համոզւած եմ։ Մենք շատ լաւ արդիւնքներ ունենք ըստ հարցումների»,- նշել է պետութեան ղեկավարը։ «Մարդիկ չեն ցանկանում լսել իմփիչմենթի մասին։ Միակը, որ ցանկանում է խօսել իմփիչմենթի մասին, ստախօս ԶԼՄ-ներն են եւ դեմոկրատները, որոնք հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ։ Ես դրան նայում եմ այնպէս, որ դեմոկրատներն աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»,- պարզաբանել է Թրամփը։

ԱՄՆ-ում ընտրարշաւի մեկնարկը տրւելու է 13 շաբաթ անց՝ փետրւարի 3-ին, Այհովա նահանգում, որտեղ տեղի կունենան երկրում առաջին կոկուսները՝ կուսակցական ակտիւիստների ժողովները, որտեղ կընտրեն պատւիրակներ դեմոկրատների եւ հանրապետականների կուսակցական համաժողովների, յետոյ՝ նահանգի կոնֆերանսների, իսկ այնուհետեւ՝ ազգային համագումարների համար։ Նիւ Հեմփշիր նահանգում փետրւարի 11-ին տեղի կունենան երկրում առաջին նախնական ընտրութիւնները, որոնք նախընտրական ժողովներից տարբերւում են նրանով, որ այստեղ ընտրւում են պատւիրակներ անմիջապէս ազգային համագումարի համար։

Թրամփի մրցակցի անունը նախագահի պաշտօնի համար պայքարում յայտնի կը դառնայ Դեմոկրատական կուսակցութեան ազգային համագումարում, որը տեղի կունենայ 2020 թւականի յուլիսի 13-16-ը Վիսքոնսինի նահանգի Միլուոկի քաղաքում։ Հանրապետականներն իրենց նախընտրական համագումարը կանցկացնեն 2020 թւականի օգոստոսի 24-27-ը Հիւսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքում։

Քւէարկութեան օրը նախագահի թեկնածուն յաղթանակի համար պէտք է ունենայ 538  նախնական ընտրողներից առնւազն 270-ի ձայները։ Ըստ 1937 թւականից գոյութիւն ունեցող աւանդոյթի՝ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալութեան արարողութիւնը տեղի կունենայ 2021 թւականի յունւարի 21-ի կէսօրին։

Յարակից լուրեր

  • «Պաշտպանական կարողականութեան բարձարցումն ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու միջոցներից է». ՊՆ
    «Պաշտպանական կարողականութեան բարձարցումն ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու միջոցներից է». ՊՆ

    ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դիմակայման առանցքային միջոցը կենսական նշանակութեան ամենատարբեր ոլորտների, մասնաւորապէս՝ պաշտպանութեան ինստիտուտների զարգացման ապահովումն է:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

  • Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ
    Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

    «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

  • «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ
    «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ

    Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ սպասելի էր, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետագայ ընթացքն արդէն պէտք է կախւած լինէր անդրկուլիսեան բանակցութիւններից, որի գագաթնակէտը եղաւ Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը՝  սենատոր Լինդսի Գրահամի մասնակցութեամբ, որը Էրդողանի հետ հանդիպումից յետոյ գնացել եւ Սենատում վետօ էր դրել  բանաձեւի վրայ:

  • Պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին
    Պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ բանաձեւն ընդունելու համար ու դիմեց Սենատին՝ իր խօսքում դարձեալ ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը։ Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը սենատոր Լինդսի Գրահամի կողմից արգելափակելու որոշմանը՝ ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։