Հա

Քաղաքական

04/11/2019 - 10:30

Թուրքիայի ՊՆ-ն ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային քննադատող յայտարարութեամբ է հանդէս եկել

Թուրքիայի Պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում քննադատում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանութեան ուժերին» դաշնակից որակումը:

«alikonline.ir» - Թուրքիայի Պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում քննադատում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանութեան ուժերին» դաշնակից որակումը: Յայտարարութեան մէջ նշւում էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել առանց հաշւի առնելու պատմական փաստերը եւ կոչ անում ողջախոհութեան գալ Ֆրանսիային: Գրում է Yerkir.am-ը:

«Թուրքիան միայնակ մնաց ահաբեկչութեան դէմ պայքարում: Թուրքիան բոլոր հարեւանների տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգալից է: Սակայն երբեք թոյլ չի տայ իր սահմաններում ահաբեկչական միջանցքի ստեղծմանը: ԱՄՆ-ն, ով հետաքրքրւած է՝ արդեօք 100 տարի առաջ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութիւն, թող ուսումնասիրի ոչ թէ այսպէս կոչւած աղբիւրների տեղեկութիւնները, այլ ամերիկացի գեներալ Ջէյմզ Հարբորդի գլխաւորած ԱՄՆ ռազմական պատւիրակութեան պատրաստած զեկոյցները՝ Ամերիկեան ազգային արխիւներում»,- Թուրքիայի ՊՆ հաղորդագրութիւնն է մէջբերում Cumhuriyet.com.tr կայքը:

Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ օրեր առաջ բանաձեւ էր ընդունել, որում քննադատում էր Թուրքիայի՝ հոկտեմբերի 9-ին Սիրիայում սկսած Խաղաղութեան ակունք ռազմական գործողութիւնը: Բանաձեւում սիրիացի քրդական խմբաւորումները որակւում էին որպէս դաշնակիցներ:

Յարակից լուրեր

  • Եւրոխորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիրներ Քաւալային եւ Դեմիրթաշին
    Եւրոխորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիրներ Քաւալային եւ Դեմիրթաշին

    Եւրոխորհրդարանի արտաքին կապերի հարցերով յանձնաժողովը թուրքական իշխանութիւններին կոչ է արել բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քաւալային եւ Սելահաթին Դեմիրթաշին:

  • Ակնարկ. Իտլիպը եւ ռուսական արգելակները
    Ակնարկ. Իտլիպը եւ ռուսական արգելակները

    Սուրիական բանակի ռազմավարական նշանակութիւն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրայ իրավիճակային փոփոխութիւն յառաջացուցած են, այլ նաեւ զգալիօրէն փոխած խաղին կանոնները: Սուրիական զինեալ ուժերը տարածքներ կը մաքրազտեն ահաբեկիչ տարրերէ եւ կը ձգտին Իտլիպի ամբողջական ազատագրումին: Դամասկոս-Հալէպ մայրուղիի թէ Հալէպի օդակայանի վերահսկումով սուրիական պաշտօնական բանակը տիրական ներկայութիւն կը վերահաստատէ այդ շրջանի կարեւորագոյն կէտերուն վրայ:

  • ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցութեան 4-րդ համագումարին
    ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցութեան 4-րդ համագումարին

    Փետրւարի 23-ին, Անկարայում տեղի ունեցաւ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարաւոր պատգամաւորներ, իսկ հազարաւորներն էլ զրկւած են մասնակցութիւնից՝ Թուրքիայի իշխանութիւնների կողմից հարուցւած արհեստական արգելքների պատճառով։

  • Վրացի փորձագէտն առաջարկում է ամերիկեան բազան Ինջիրլիքից Վրաստան տեղափոխել
    Վրացի փորձագէտն առաջարկում է ամերիկեան բազան Ինջիրլիքից Վրաստան տեղափոխել

    Բախւելով վերջին տարիներին ռազմավարական տարբերւող շահերի հետ՝ կապւած տարածաշրջանում Թուրքիայի ու Իրանի աճող ազդեցութեան հետ, Վաշինգտոնին անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ աւիաբազան Թուրքիայից Վրաստան տեղափոխելու հարցը:

  • Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ
    Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ

    Իտլիպի մէջ Թուրքիա-Ռուսիա լարուածութիւնը կը գտնուի բարձր մակարդակի վրայ: Դէպքերը կը զարգանան արագօրէն եւ ի վնաս թրքական կողմին: Թուրքիոյ պաշտպանութեան նախարարի «Իտլիպի մէջ հարցը կրնայ լուծուիլ, եթէ Ռուսիան մէկ կողմ կանգնի» անհեթեթ խօսքը լաւագոյնս կ՛արտայայտէ թրքական կողմին անճրկութիւնն ու յուսահատութիւնը, սակայն ասիկա այդ մասին միակ վկայութիւնը չէ, այլ գոյութիւն ունին այդ իրողութիւնը հաստատող նոյնքան խօսուն այլ օրինակներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։