Հա

Քաղաքական

05/11/2019 - 08:30

Սմոգը պատել է Հնդկաստանի մայրաքաղաքը

Սմոգի թանձր ծածկոյթը պատել է Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելին:

«alikonline.ir» - Սմոգի թանձր ծածկոյթը պատել է Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելին. յայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Հնդկաստանի մետէորոլոգիական ծառայութեան տւեալներով, սմոգի ռեկորդային մակարդակը երկրի մայրաքաղաքում կը պահպանւի առնւազն մէկ շաբաթ: Ծառայութիւնից տեղեկացրել են, որ մօտակայ օրերին հնարաւոր է ճգնաժամայաին իրավիճակի որոշակի բարելաւում՝ յաւելելով, սակայն, որ դժւար է ասել, թէ արդեօք դա կը յանգեցնի օդի աղտոտւածութեան նւազեցմանը:

Նշենք, որ վերջին օրերին Նիւ Դելիում օդի աղտոտւածութիւնը գրեթէ երեք անգամ գերազանցում է AQI-ի՝ «վտանգաւոր» մակարդակը:

Յիշեցնենք, որ Նիւ Դելին ճանաչւել է աշխարհում ամենաաղտոտւած քաղաքը: Չնայած նրան, որ Հնդկաստանի իշխանութիւնները արտակարգ միջոցներ են ձեռնարկում երկրի մայրաքաղաքում օդի աղտոտւածութեան խնդրի մասնակի լուծման համար, այդուհանդերձ, նրանց ոչ մի կերպ չի յաջողւում կարգաւորել բնապահպանական ճգնաժամը, որն արդէն սպառնում է աղէտի վերածւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։