Հա

Քաղաքական

05/11/2019 - 08:35

Էրդողանը կարող է չեղարկել այցը Վաշինգտոն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չեղարկել իր այցը Վաշինգտոն Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունման պատճառով:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չեղարկել իր այցը Վաշինգտոն Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունման պատճառով: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Reuters-ը՝ յղում կատարելով թուրք երեք պաշտօնեայի։

Էրդողանը պէտք է Վաշինգտոնում լինի նոյեմբերի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով, բայց անցած շաբաթ նա յայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի քւէարկութիւնն այդ պլանները կասկածի տակ է դրել։

«Այդ քայլերը լրջօրէն մթագնում են երկու երկրների կապերը։ Այդ որոշումների պատճառով Էրդողանի այցը կարող է յետաձգւել»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտօնեան՝ աւելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս կայացւած չէ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։