Հա

Քաղաքական

05/11/2019 - 09:50

«Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագիրը պէտք է հաշւի առնի նաեւ այլ երկրների շահերը». Մակրոն

Չինաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ առեւտրային համաձայնագիրը պէտք է հաշւի առնի երկու երկրների, ինչպէս նաեւ նրանց գլխաւոր գործընկերների, այդ թւում՝ Ֆրանսիայի եւ Եւրոմիութեան միւս երկրների շահերը: Այս մասին երեքշաբթի Շանհայում անցկացւող Չինական միջազգային ներմուծման ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը:

«alikonline.ir» - Չինաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ առեւտրային համաձայնագիրը պէտք է հաշւի առնի երկու երկրների, ինչպէս նաեւ նրանց գլխաւոր գործընկերների, այդ թւում՝ Ֆրանսիայի եւ Եւրոմիութեան միւս երկրների շահերը: Այս մասին երեքշաբթի Շանհայում անցկացւող Չինական միջազգային ներմուծման ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը: Հաղորդում է Tert.am-ը:

«Գոյութիւն ունեցող միջազգային առեւտրի համակարգն ի վիճակի չէ կարգաւորել առկայ խնդիրները: Որոշ երկրներ այժմ դիմում են միակողմանիութեան եւ ջունգլիների օրէնքին։ Կարծում եմ՝ չարժէ այդպէս վարւել։ Դա Ֆրանսիայի ընտրութիւնը չէ, դա Եւրոմիութեան ընտրութիւնը չէ»,- ասել է Մակրոնը:

«Առեւտրային պատերազմում յաղթողներ չեն լինում։ Մենք տեսնում ենք, որ առեւտրային պատերազմում (Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ) հասունանում է կոնֆլիկտը երկու համաշխարհային տնտեսական տէրութիւնների միջեւ»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը յոյս է յայտնել, որ երկու կողմերի, ինչպէս նաեւ Եւրոմիութեան համար շահեկան համաձայնութիւն ձեռք կը բերւի:

«Մենք յուսով ենք, որ վերջնական արդիւնքում լաւ համաձայնութիւն ձեռք կը բերւի՝ հաշւի առնելով այդ երկու երկրների եւ նրանց գլխաւոր գործընկերների, այդ թւում՝ Եւրոմիութեան շահերը»,- ամփոփել է նա:

«Ժամանակակից աշխարհը Չինաստանի բաց լինելու ուժեղացման կարիքն ունի, որպէսզի միասին յաղթահարենք առկայ սպառնալիքներն ու մարտահրաւէրները: Այսօր մեր առջեւ ծառացած են ընդհանուր մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ, որոնք մենք պէտք է համատեղ յաղթահարենք»,- ասել է Մակրոնը եւ յաւելել. «Չինաստանն այլ երկրների բաց լինելու կարիքն ունի, եւ ամբողջ աշխարհը Չինաստանի բաց լինելու կարիքն ունի»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։