Հա

Քաղաքական

05/11/2019 - 11:50

Ջոնսոնն ընտրութիւններում յաղթելու դէպքում խորհրդարանին կը ներկայացնի Brexit-ի շուրջ գործարքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի ընտրութիւններում յաղթելու դէպքում անմիջապէս խորհրդարանի քննարկմանը կը ներկայացնի Brexit-ի վերաբերեալ ԵՄ-ի հետ ձեռք բերւած համաձայնագիրը: Այս խոստումը կառավարութեան ղեկավարը եւ իշխող Պահպանողական կուսակցութեան առաջնորդը տւել է ընդդիմադիր Լէյբորիստական կուսակցութեան ղեկավար Ջերեմի Քորբինին ուղարկած նամակում:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի ընտրութիւններում յաղթելու դէպքում անմիջապէս խորհրդարանի քննարկմանը կը ներկայացնի Brexit-ի վերաբերեալ ԵՄ-ի հետ ձեռք բերւած համաձայնագիրը: Այս խոստումը կառավարութեան ղեկավարը եւ իշխող Պահպանողական կուսակցութեան առաջնորդը տւել է ընդդիմադիր Լէյբորիստական կուսակցութեան ղեկավար Ջերեմի Քորբինին ուղարկած նամակում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Եթէ ես վարչապետ ընտրւեմ, ապա նոր խորհրդարանի աշխատանքի առաջին իսկ օրը մենք կը սկսենք Brexit-ի իրականացման գործընթացը եւ ԵՄ-ից դուրս կը գանք մինչեւ յունւարի վերջը նոր գործարքի հիման վրայ, որն արդէն համաձայնեցւած է Բրիւսէլի հետ»,- գրել է Ջոնսոնը: Նամակի պատճէնը նա զետեղել է Twitter-ում: Նոյն այդ նամակում նա Քորբինին խնդրել է պատասխան տալ Brexit-ի նկատմամբ լէյբորիստների դիրքորոշման վերաբերեալ հարցերին: Մասնաւորապէս, Ջոնսոնն ընդդիմութեան առաջնորդին հարցրել է, թէ նա անհրաժեշտ համարում է արդեօք յարգել բրիտանացիների կամքը, որն արտայայտւել է 2016 թւականի հանրաքւէում, եւ լէյբորիստները մտադիր են արդեօք Մեծ Բրիտանիան թողնել ԵՄ-ի հետ մաքսային միութիւնում «ապահարզանից» յետոյ:

Վարչապետը նաեւ հարց է տւել Քորբինին, թէ ընտրութիւններում յաղթելու դէպքում նա որքան ժամանակ կը յատկացներ ԵՄ-ի հետ նոր բանակցութիւններին, նոր գործարքը կը դրւի արդեօք համազգային հանրաքւէի, եւ եթէ՝ այո, ապա երբ կը կայանայ նոր հանրահարցումը եւ որքան միջոցներ կը ծախսւեն դրա վրայ: Նաեւ Ջոնսոնը հետաքրքրւել է, թէ Լէյբորիստական կուսակցութիւնն ընդհանրապէս հանդէս կը գա՞ր Brexit-ի չեղարկման օգտին «առկախւած խորհրդարանի» դէպքում, երբ կուսակցութիւններից ոչ մէկը չի ստանում վճռորոշ մեծամասնութիւն:

«Ես եւ ընտրողները հետաքրքրութեամբ ենք սպասում ձեր պատասխաններին»,- գրել է վարչապետը, յաւելելով. «Արդէն ակներեւ է, որ ձեր պլանը կը բերի Brexit-ի ծախսատար յետաձգման տարիների եւ կերկարացնի մեր հասարակութեան պառակտւածութեան փուլը»: «Ես պարզորոշ յայտարարում եմ Brexit-ի նկատմամբ իմ դիրքորոշման եւ այն մասին, թէ մենք ինչպէս կօգնենք երկրին՝ շարժւելու առաջ: Եկել է ժամանակը, որ Լէյբորիստական կուսակցութիւնը նոյնպէս արտայայտւի ամենայն պարզութեամբ»,- գրել է Ջոնսոնը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։