Հա

Քաղաքական

05/11/2019 - 12:10

Սիրիայում ձերբակալւել է ալ Բաղդադիի քոյրը

Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հիւսիսում ձերբակալել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադիի քրոջը:

«alikonline.ir» - Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հիւսիսում ձերբակալել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադիի քրոջը. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Reuters գործակալութիւնը՝ Թուրքիայի իշխանութիւնների բարձրաստիճան ներկայացուցչին յղումով:

«Ռասմիա Աւադը ձերբակալւել է Ազազ բնակավայրի մօտակայքում: Մենք լիայոյս ենք, որ ալ Բաղդադիի քրոջից արժէքաւոր տեղեկութիւններ կը ստանանք ԴԱԷՇ-ի ներքին գործունէութեան մասին»,- նշել է պաշտօնեան:

ԴԱԷՇ պարագլխի քրոջը ներկայումս հարցաքննում են: Ռասմիա Աւադի հետ ձերբակալւել են նրա ամուսինն ու հարսը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին յայտարարել էր ԴԱԷՇ պարագլխի ոչնչացման մասին: Նրա պնդմամբ՝ ալ Բաղդադին ոչնչացւել էր Իդլիբ նահանգում յատուկ գործողութեան ընթացքում: Թրամփը գործողութեան անցկացմանն օժանդակելու համար շնորհակալութիւն էր յայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։