Հա

Քաղաքական

09/11/2019 - 10:00

Լուլա դա Սիլւան ազատ է արձակւել

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլւան 18 ամսւայ բանտարկութիւնից յետոյ ազատ է արձակւել:

«alikonline.ir» - Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլւան 18 ամսւայ բանտարկութիւնից յետոյ ազատ է արձակւել. տեղեկացնում է BBC-ն:

Կալանավայրի մօտ նրան ծափողջոյններով դիմաւորել են հարիւրաւոր կողմնակիցներ, որոնց առջեւ էլ շնորհակալական ելոյթով հանդէս է եկել նախկին նախագահը՝ յայտարարելով, որ շուտով քաղաքականութիւն է վերադառնալու:

Նշենք, որ Բրազիլիայի դատարանը Լուլա դը Սիլւային դատապարտել էր 13 տարւայ ազատազրկման` կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով: Ըստ հետաքննութեան` Բրազիլիայի նախկին նախագահը պաշտօնավարման ընթացքում եռայարկ բնակարան էր ստացել OAS շինարարական ընկերութեան կողմից:

Ապրլին երկրի Գերագոյն դատարանը նրա բանտարկութեան ժամկէտը 13 տարւանից կրճատել էր մինչեւ 8 տարի եւ 10 ամիս, իսկ նոյեմբերի 7-ին ազատ արձակման վճիռը կայացրել էր Բրազիլիայի Դաշնային գերագոյն դատարանը:

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլւան համարւում է Բրազիլիայի եւ Հարաւային Ամերիկայի ամենախոշոր եւ սիրւած քաղաքական դէմքերից մէկը: Նա Բրազիլիայի նախագահն է եղել 2003-2010 թւականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։