Հա

Քաղաքական

10/11/2019 - 08:35

Իրանը եւ Ռուսաստանը շեշտել են տարբեր ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնման մտադրութեան մասին

Մոսկւայում գտնւող քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ նոյեմբերի 9-ին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի հետ:

«alikonline.ir» - Մոսկւայում գտնւող քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ նոյեմբերի 9-ին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկկողմ համագործակցութեան զարգացմանը: Երկուստեք քննարկւել են Իրան-Ռուսաստան համագործակցութեան զարգացմանը վերաբերող հարցեր, այդ թւում՝ տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում: Արաղչին եւ Մորգուլովը շեշտել են փոխադարձ վճռականութիւնը տարբեր ոլորտներում Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման ուղղութեամբ: Նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային ամենակարեւոր թեմաները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։