Հա

Քաղաքական

10/11/2019 - 12:50

Մարգարով. «Լաւրովի հայաստանեան այցը կապւած է տարածաշրջանային կոնֆլիկտների կարգաւորման հետ»

Քաղաքագէտ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է հայ-ռուսական յարաբերութիւններին եւ նոյեմբերի 10-11-ը ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի Հայաստան կատարելիք պաշտօնական այցին:

«alikonline.ir» - Քաղաքագէտ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է հայ-ռուսական յարաբերութիւններին եւ նոյեմբերի 10-11-ը ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի Հայաստան կատարելիք պաշտօնական այցին:

Սերգէյ Լաւրովի այցն առնչւում է հայ-ռուսական երկկողմ յարաբերութիւններիին, ինչպէս նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի քննարկմանը՝ կապւած Հայաստանի եւ Ռուսաստանի ներգրաււածութեան աստիճանի ու դիրքորոշումների ընկալման հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Ալեքսանդր Մարգարովը։

«Խօսքը ոչ այնքան երկկողմ յարաբերութիւնների մասին է, որքան այն խնդիրների, որոնք ունեն տարածաշրջանային, աւելի լայն, միջազգային բնոյթ»,- նշեց նա:

Երկկողմ գործակցութեան ոլորտում առկայ որոշ անհանգստութիւնները, որոնց մասին յիշատակում են ռուսական լրատւամիջոցներն ու փորձագիտական շրջանակները, Մարգարովի կարծիքով, պէտք է դիտարկել տարբեր մակարդակներում: ՌԴ նախագահի եւ վարչապետի յայտարարութիւնների համաձայն՝ Հայաստանի եւ Ռուսաստանի կապերը շարունակում են զարգանալ ռազմավարական ուղղութեամբ՝ հաշւի առնելով առկայ հետաքրքրութիւններն ու համագործակցութիւնը:

«Փորձագիտական շրջանակները տարբեր են: Կան այնպիսիք, որոնք նշում են, թէ կողմերը շարունակում են համագործակցել, կան եւ այնպիսիք, որոնք պնդում են, թէ կայ անհանգստութիւն, աւելին՝ կան դժգոհութիւններ, թէ ինչպէս են զարգանում երկկողմ յարաբերութիւնները: Եթէ անդրադառնում ենք հարցին, թէ ով ինչ է ասում, ապա գործ ունենք երկու էլեմենտի հետ, մէկը փաստերն են, միւսը՝ դիտողութիւնները»,- ասաց Մարգարովը։

Քաղաքագէտ յաւելեց, որ դիտողութիւնների հետ կարելի է համաձայնւել, կամ չհամաձայնւել, իսկ փաստերը ցոյց են տալիս, որ հանդիպումների քանակն ու բովանդակութիւնն աւելի շատ յուսադրող է, քան հիսաթափեցնող:

Քաղաքագէտի դիտարկմամբ՝ Լաւրովի այցը, նախեւառաջ, կապւած է տարածաշրջանային կայունութեան ու կոնֆլիկտների կարգաւորման հետ: Ընդ որում՝ դիրքորոշումները սկզբունքօրէն շարունակում են նոյնը մնալ: ՌԴ-ն դաշնակցային յարաբերութիւններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ուստի ձգտում է Հարաւային Կովկասում հասնել տեւական կայունութեան: ՌԴ-ի` որպէս Մինսկի խմբի համանախագահող երկրի, առաքելութիւնն այն է, որպէսզի օգնի Հայաստանին ու Ադրբեջանին հասնել մի ձեւաչափի, որի շրջանակում կարելի է հասնել ղարաբաղեան խնդրի վերջնական կարգաւորման:

Յիշեցնենք` Լաւրովը նոյեմբերի 10-11-ին Հայաստան կը գայ պաշտօնական այցով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։