Հա

Քաղաքական

11/11/2019 - 08:45

Քաղաքական անորոշութիւն՝ Իսպանիայում

Իսպանիայում երէկ՝ նոյեմբերի 10-ին կայացել են այս տարւայ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

«alikonline.ir» - Իսպանիայում երէկ՝ նոյեմբերի 10-ին կայացել են այս տարւայ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները. հաղորդում է BBC-ն:

Երէկւայ ընտրութիւնները կոչւած էին կարգաւորելու երկրի ներքին քաղաքական ճգնաժամը:

Յիշեցնենք, որ ապրիլին անցկացւած այս տարւայ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում յաղթել էր իշխող «Սոցիալիստական աշխատաւորական» կուսակցութիւնը՝ ստանալով ձայների 28.67%-ը: Այս արդիւնքը, սակայն, բաւարար չէր խորհրդարանական մեծամասնութիւն եւ կառավարութիւն ձեւաւորելու համար:

Կոալիցիոն կառավարութիւն ձեւաւորելու նպատակով բանակցութիւնները Unidas Podemos ձախակողմեան կուսակցութեան հետ ձախողւեցին, եւ արդիւնքում երկրի թագաւորը հրամանագիր ստորագրեց խորհրդարանի նոր ընտրութիւններ անցկացնելու մասին:

Երէկ կայացած համընդհանուր ընտրութիւնների նախնական արդիւնքները, սակայն, վկայում են այն մասին, որ այս անգամ եւս կուսակցութիւններից ոչ մէկին չի յաջողւել ստանալ ձայների մեծամասնութիւնը, որն անհրաժեշտ է կառավարութիւն կազմելու համար:  

Առաջատարը կրկին «Սոցիալիստական աշխատաւորական» կուսակցութիւնն է, որը ստացել է ձայների 28%-ը: Պահպանողական «Ժողովրդական» կուսակցութիւնը ձայների 20.8%-ով երկրորդն է: Իր դիրքերն զգալիօրէն բարելաւել է աջ-ծայրայեղական Vox կուսակցութիւնը, որ ձայների 15.1%-ով բարձրացել է երրորդ հորիզոնականը: Փոխարէնը նահանջ է արձանագրել Unidas Podemos ձախակողմեան կուսակցութիւնը, որը ձայների 12.8%-ով իջել է չորրորդ հորիզոնականը: 3 տոկոսանոց անցողիկ շեմը յաղթահարել են նաեւ աջ-կենտրոնամէտ Ciudadanos (6.8%), եւ Կատոլոնիայի անջատողականներին յարող Esquerra Republicana (3.6 %) կուսակցութիւնները:

Նշենք, որ Իսպանիայի 350 տեղանոց խորհրդրանում մեծամասնութիւն ձեւաւորելու համար անհրաժեշտ է 176 մանդատ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։