Հա

Քաղաքական

13/11/2019 - 11:30

«ԱՄՆ-ն չի պատրաստւում դադարեցնել համագործակցութիւնը քրդերի հետ՝ չնայած Թուրքիայի ցանկութեանը». ամերիկացի պաշտօնեայ

ԱՄՆ-ն չի պատրաստւում դադարեցնել համագործակցութիւնը քրդերի հետ՝ չնայած Թուրքիայի ցանկութեանը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն չի պատրաստւում դադարեցնել համագործակցութիւնը քրդերի հետ՝ չնայած Թուրքիայի ցանկութեանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը. յայտնում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

«Ինչ վերաբերում է Սիրիայում քուրդ գործընկերների հետ մեր յարաբերութիւններին, ապա այն շարունակւում է: Ոչ մի պատճառ չկայ այդ համագործակցութիւնը դադարեցնելու»,- նշել է պաշտօնեան:

Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը գտնւում է ԱՄՆ-ում:

Թուրքիայի նախագահը յայտարարել էր, որ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում պատրաստւում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից Սիրիայի հարցով թուրք-ամերիկեան պայմանաւորւածութիւնների չկատարումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։