Հա

Քաղաքական

14/11/2019 - 09:30

«Մենք զինւորականներին միայն նաւթի համար ենք թողել». Թրամփը՝ Սիրիայի մասին

Միացեալ Նահանգները միայն նաւթային հանքավայրերի համար է պահպանում իր ռազմական ներկայութիւնը Սիրիայում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները միայն նաւթային հանքավայրերի համար է պահպանում իր ռազմական ներկայութիւնը Սիրիայում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին ըստ News.am-ի յայտնում է ռուսական «ՏԱՍՍ»-ը։

«Մենք ունենք նաւթ։ Նաւթն անվտանգութեան մէջ է։ Մենք զինւորականներին միայն նաւթի համար ենք թողել»,- ասել է Թրամփը։ «Ինչպէս ձեզ յայտնի է, մենք մեր զինւորականներին վերջերս տարել ենք յետ, քանի որ, ինչպէս ինձ է թւում, եկել է ժամանակը, որ մենք անհանգստանանք ոչ ուրիշների սահմանների համար, ես ուզում եմ անհանգստանալ մեր սահմանների համար»,- պարզաբանել է Թրամփը։

«Կրակի դադարեցման ռեժիմը շատ լաւ պահպանւում է։ Մենք խօսել ենք քրդերի հետ, եւ նրանք, դատելով ամէն ինչից, շատ գոհ են։ Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել նախագահ Էրդողանին այն աշխատանքի համար, որ նա արել է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։