Հա

Քաղաքական

14/11/2019 - 11:50

Էրդողանի հակահայկական ելոյթը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Երէկ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման թեմաները շատ էին՝ Սիրիա, քրդական հարց, S-400-«Պատրիոտ» համակարգեր, ահաբեկիչներ եւ այլն: Սակայն մեզ համար աւելի ուշագրաւ էր հանդիպման ընթացքում Հայոց Ցեղասպանութեան թեմային անդրադարձը:

«alikonline.ir» - Երէկ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման թեմաները շատ էին՝ Սիրիա, քրդական հարց, S-400-«Պատրիոտ» համակարգեր, ահաբեկիչներ եւ այլն: Սակայն մեզ համար աւելի ուշագրաւ էր հանդիպման ընթացքում Հայոց Ցեղասպանութեան թեմային անդրադարձը:

Կանխատեսելի էր, որ Թուրքիայի նախագահը քննադատելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը. նա այն «ամօթալի քայլ» որակեց:

«ԱՄՆ Ններկայացուցիչների պալատի՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ որոշումը, ընդունւած Հանրապետութեան տօնի (Հոկտեմբերի 27-ը Թուրքիայում նշւում է որպէս անկախութեան հռչակման օր) օրը, ամօթալի է: Մեր ազգի պատմութեան մէջ չկայ մի բիծ, որի համար մենք պատասխան չենք տւել: Մենք բացել ենք մեր արխիւները բոլոր հետազօտողների առջեւ: Հայաստանին ասել ենք՝ եկեք համատեղ պատմական հանձնաժողով բացենք: Ցուցադրեցինք մեր բոլոր լաւ մտադրութիւններն ու քաղաքական կամքը: Եթէ դուք էլ ունէք արխիւներ՝ բացէք: Մենք բացել ենք:  Թուրքիայի ԶՈՒ արխիւներում կայ մօտ մէկ միլիոն փաստաթուղթ, ասացինք՝ համեցէք, չեկան: Ինչո՞ւ չեն գալիս, որովհետեւ գիտեն՝ եթէ սկսեն իրենց աշխատանքը, չեն գտնի այն, ինչ փնտրում են: Ասացինք, որ այս գործը պատմաբանների գործն է, քաղաքագէտներինն է, հնագէտներինը: Թող նրանք ասեն: Հակառակ դէպքում՝ մնացած բոլոր քայլերը քաղաքական են, դրանք մեզ չեն ստիպի յետքայլ կատարել: Հայերը դեռ ժամանակ առաջ տարբեր տեղերում որպէս քոչւոր թափառում էին: Նոյն կերպ էլ Թուրքիայում են որպէս քոչւոր ապրել եւ հարկադրաբար արտաքսւել են: Գիտէ՞ք, որ Թուրքիայում 100 հազար հայ կայ, 60 հազարը մեր քաղաքացիներն են, մնացածն էլ ներգաղթեալ են: Մենք նրանց չենք արտաքսել, մարդկային ենք վարւել: Հայաստանը մեր երկու երկրերի միջեւ 2009 թ. կնքւած արձանագրութիւնները վաւերացնելուց խուսափել է: Սփիւռքն էլ շարունակում է մեր երկիրը սեւացնող արշաւը»,- ըստ Yerkir.am-ի՝ յայտարարել է Էրդողանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։