Հա

Քաղաքական

14/11/2019 - 11:10

Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտայանձնել Ֆաթուլլահ Գիւլէնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հերթական անգամ ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտայանձնել թուրք կրօնական գործիչ եւ իր հակառակորդ Ֆաթուլլահ Գիւլէնին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հերթական անգամ ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտայանձնել թուրք կրօնական գործիչ եւ իր հակառակորդ Ֆաթուլլահ Գիւլէնին: Այս մասին ըսր Tert.am-ի՝ տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Էրդողանն այս պահանջին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել:

«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն մեզ արտայանձնի ահաբեկիչներին մեր պահանջով, ինչպէս եւ մենք ենք արտայանձնում ԱՄՆ-ի պահանջով: Գիւլէնի կազմակերպութիւնն ահաբեկչական կառոյց է, որն անյաջող ոտնձգութիւն է կատարել Թուրքիայի սահմանադրական կարգի նկատմամբ, ինչի պատճառով մահացել են մեր 251 քաղաքացիները, իսկ 2193-ը ստացել են վնասւածքներ»,- նշել է թուրք առաջնորդը:

Յիշեցնենք, որ 2016-ի յուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական յեղաշրջման փորձ: Դրան յաջորդել են ձերբակալութիւնները երկրի զինւած ուժերում եւ այլ կառոյցներում, փակւել են բազմաթիւ թերթեր, կազմակերպութիւններ, կենտրոններ, երկրում յայտարարւել է արտակարգ դրութիւն: Յեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայութիւն») կրօնական շարժման հիմնադիր եւ իր հակառակորդ Ֆաթուլլահ Գիւլէնին, որը ներկայում բնակւում է ԱՄՆ Փենսիլւանիա նահանգում:

Թուրք կրօնական քարոզիչն աւելի վաղ տեղեկացրել էր, որ ինքն առաջարկել է Էրդողանին իր՝ յեղաշրջման փորձին առնչութեան հարցը քննել միջազգային անկողմնակալ որեւէ կառոյցի միջոցով, սակայն Էրդողանը չի ընդունել այդ առաջարկը: Գիւլէնը նշել է նաեւ, որ եթէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի արտայանձնել իրեն Թուրքիային՝ նա չի փախչի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։