Հա

Քաղաքական

25/11/2019 - 08:55

«Ուժեղացնել ճնշումն Իրանի վրայ». Նեթանեահուի հերթական հակաիրանական յայտարարութիւնը

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն հանդէս է եկել հերթական հակաիրանական յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն հանդէս է եկել հերթական հակաիրանական յայտարարութեամբ. տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 24-ին կայացած Իսրայէլի կառավարութեան հերթական նիստի ժամանակ, նա կոչ է արել Մերձավոր Արեւելքում իբր կայունութեան հաստատմանը ձգտող երկրներին աւելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրայ:

«Ես կոչ եմ անում աշխարհի երկրներին, որոնք ցանկանում են հասնել խաղաղութեան եւ կայունութեան մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, միաւորել ուժերն ու աւելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրայ, ինչպէս նաեւ սատարել Իսրայէլին իր գործողութիւններում, որոնց նա ձեռնարկում է Իրանի ագրեսիայի դէմ: Մենք ձեռնարկել ենք այդպիսի գործողութիւնների աւելի վաղ եւ կը շարունակենք դրանք հետագայում եւս»,- ասել է Նեթանեահուն:

Ակնարկելով բենզինի գնի բարձրացման պատրւակով Իրանում հրահրւած անկարգութիւններին Իսրայէլի վարչապետն ասել է ,թէ իբր Իրանն ահաբեկում է ոչ միայն իր հարեւաններին եւ Իսրայէլին, այլ, նաեւ, իր սեփական քաղաքացիներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։