Հա

Քաղաքական

27/11/2019 - 10:00

Թրամփը յայտարարել է, որ պաշտօնանկութեան գործընթացը միայն կօգնի իրեն յաղթել ընտրութիւններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատների նախաձեռնած պաշտօնանկութեան գործով հետաքննութիւնը միայն կօգնի իրեն յաղթել 2020 թւականի նախագահական ընտրութիւններում:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատների նախաձեռնած պաշտօնանկութեան գործով հետաքննութիւնը միայն կօգնի իրեն յաղթել 2020 թւականի նախագահական ընտրութիւններում: Ըստ Tert.am-ի՝ գրում է Washington Post-ը:

«Կարծում եմ, որ այս ամէնը մեզ կը յանգեցնի ընտրութիւններում յաղթանակի»,- Ֆլորիդայում ելոյթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ յայտարարել է Թրամփը:

«Մենք պարզապէս ամբողջութեամբ շահել ենք վերջին երկու շաբաթները»,- յաւելել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Կոնգրեսում պաշտօնանկութեան վերաբերեալ լսումները:

Դեմոկրատ ընտրողները գրեթէ միաձայն պաշտպանում են Թրամփի պաշտօնանկութիւնը, մինչդեռ հանրապետականները ճնշող մեծամասնութեամբ դէմ են հանդէս գալիս: Պաշտօնանկութեան որոշ կողմնակիցներ մտավախութիւն են յայտնել, որ գործընթացը կարող է ընտրութիւնների նախաշեմին համախմբել Թրամփի ընտրազանգւածին:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքւել Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի յուլիսեան հեռախօսազրոյցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտօնանկութեան գործընթաց սկսելու համար: Ինչպէս պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախօսները, Թրամփը հեռախօսազրոյցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրայինայում Ջոզէֆ Բայդէնի որդու՝ Հանթերի գործունէութեան հետաքննութիւն սկսել՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնութիւն ցուցաբերելու դիմաց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։