Հա

Քաղաքական

02/12/2019 - 13:30

Nordic Monitor-ի «ՀՀ-ի դէմ Թուրքիայի օդային յարձակման» մասին յօդւածի հետքերով

Նոյեմբերի 27-ին ստոկհոլմեան Nordic Monitor կենտրոնը հրապարակել է 2016 թ․ թւագրւող գաղտնազերծւած մի փաստաթուղթ, որն ուղղւած է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ին։

«alikonline.ir» - Նոյեմբերի 27-ին ստոկհոլմեան Nordic Monitor կենտրոնը հրապարակել է 2016 թ․ թւագրւող գաղտնազերծւած մի փաստաթուղթ, որն ուղղւած է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ին։ Փաստաթղթում ասւում է՝ «Աքընջը աւիաբազայում արւած ուսումնասիրութեամբ պարզւել է, որ Հայաստանի դէմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Օղուզթիւրք» անունով օդային գործողութեան 2001 թ․ հաստատւած պլանում կան բացակայ էջեր». ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Razm Info-ն: 

Ստոկհոլմեան կենտրոնը փաստաթղթում տեղ գտած այս նախադասութիւնը մեկնաբանել է այնպէս, որ «Թուրքիան Հայաստանի դէմ 2001 թ․ օդային յարձակում է ծրագրել»։ Նշենք, որ այս կամ նմանատիպ փաստաթղթի գոյութիւնը ինքնին առտառոց երեւոյթ չէ, այլ պրագմատիկ անհրաժեշտութիւն:

Ընդունւած պրակտիկա է, որ անկախ յարաբերութիւնների բնոյթից եւ մակարդակից, տարբեր երկրների գլխաւոր շտաբերում մշակւում են իրար դէմ մարտական գործողութիւնների տարբեր սցենարներ: Տրամաբանական է, որ նման սցենարներ Հայաստանի դէմ ունի նաեւ Թուրքիան:

Ըստ այդ փաստաթղթերի՝ գործողութիւնը պէտք է ղեկավարեր Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարութիւնը, որի աւիաբազաները տեղակայւած են Թուրքիայի արեւելեան մասում, բազաների տեղաբաշխմանը կարող էք ծանօթանալ ներկայացւած քարտէզում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։