Հա

Քաղաքական

02/12/2019 - 13:00

Ադրբեջանի խորհրդարանը յայտարարեց ինքնարձակման մասին

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած յատուկ նիստում յայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, խորհրդարանի յատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խօսնակ Օքթայ Ասադովի նախագահութեամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրւած էր օրէնսդիր մարմնի ինքնարձակման հարցը:

«alikonline.ir» - Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած յատուկ նիստում յայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, խորհրդարանի յատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խօսնակ Օքթայ Ասադովի նախագահութեամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրւած էր օրէնսդիր մարմնի ինքնարձակման հարցը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հարցը դրւել է խորհրդարանականների քւէարկութեանը, որոնք «կողմ» են քւէարկել:

Դրանով իսկ, քւէարկութեան արդիւնքներով, խորհրդարանի ինքնարձակման որոշում է ընդունել: Վաղաժամկէտ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման որոշումը կընդունի Ադրբեջանի նախագահը: Աւելի վաղ իշխող կուսակցութեան քաղաքական խորհուրդը նիստ է անցկացրել, որտեղ կուսակցութիւնից խորհրդարանում ներկայացւած պատգամաւորներին յանձնարարւել է հանդէս գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնութեամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը յայտարարել է, որ այդ որոշումն ընդունւել է պետութեան ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասաւորումների քաղաքականութեանն աջակցելու նպատակով: Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամաւորից, պատգամաւորական մանդատների մեծամասնութիւնը պատկանում է կառավարող կուսակցութեանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրութիւնները պէտք է կայանային 2020 թւականի նոեմբերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։